Ղրղզստանի հատուկ ծառայությունների տվյալներով՝ հեղաշրջման ծրագրի շրջանակներում խուզարկություն է անցկացվել
Ղրղզստանում պետական հեղաշրջման ծրագրի շրջանակներում խուզարկություն է անցկացվել։
Ինչպես գրում է «Deutsche Welle»-ն, իրականացված քննչական գործողությունների արդյունքում «ավերիչ խմբերի» անդամների մոտ հայտնաբերվել է հրազեն, զրահաբաճկոններ և իրավապահ մարմինների համազգեստ։
Ինչպես նշվում է Ղրղզստանի հատուկ ծառայությունների տարածած տեղեկատվության մեջ, ապակառուցողական խումբը ծրագրել է տիրել երկրի կառավարումը զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապակայունացման միջոցով։
Խմբի անդամների տներում և մեքենաներում խուզարկությամբ հայտնաբերվել է 50 միավոր հրազեն և 255 զինամթերք։
Բացի այդ, հայտնաբերվել են մի շարք քաղաքացիների անձնական փաստաթղթեր, այդ թվում՝ խորհրդարանականներից մեկի զինվորական տոմսը։
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի տվյալներով՝ հեղաշրջումը ծրագրվել էր օգոստոսի 31-ին։