Ղրղզստանը «Թալիբան» շարժումը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից
Ղրղզստանը «Թալիբան» շարժումը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Համապատասխան տեղեկությունը հաստատում են երկրի արտաքին գործերի նախարարությունից։
Գործակալության տվյալներով՝ «Թալիբանին» արգելված կազմակերպությունների ցուցակից հանելու որոշումը համապատասխան իրավասու մարմիններն ընդունել են մանրամասն վերանայումից ու գնահատումից հետո։ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է, որ այս որոշումը միտված է տարածաշրջանային կայունության ամրապնդմանը և երկխոսությանն աջակցելուն։
«Թալիբանն» ինքը ողջունում է Ղրղզստանի կառավարության որոշումը, իսկ Կրեմլում ասում են, որ հասկանում են Բիշքեկի այս քայլը։
«Դա անհրաժեշտություն է: Առանց դրա անհնար է որևէ տեսակի շփում հաստատել, անհնար է նաև առանձնանալ այդ շփումներից, ուստի՝ մենք հասկանում ենք նման իրավիճակը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։