Ղազբեգիից Մցխեթայի բժշկական կենտրոն են տեղափոխել կորոնավիրուսի վարակակիր 4 պացիենտ
Օրվա երկրորդ կեսին Ղազբեգիից Մցխեթայի բժշկական կենտրոն են տեղափոխել կորոնավիրուսի վարակակիր 4 պացիենտ: Ինչպես կլինիկայից հայտնել են Վրաստանի Առաջին ալիքին, բոլորը նույն ընտանիքի անդամներ են և նրանք Թբիլիսիից մեկնել էին հանգստանալու: Նրանց վարակման աղբյուրը ճշտվում է:
Մցեթայի հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, նմուշների մի մասի պատասխանը կլինի քիչ անց և հնարավոր է, մեծանա «Ղազբեգիի կլաստերը»:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, այժմ հետազոտվում են կենսաբանական նմուշները: