Ղազբեգիի մաքսային անցակետի 115 մաքսավորից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Եկամուտների ծառայությունում մշտական ռեժիմում, ռիսկային խմբերի թիրախայի թեստավորումն ընթանում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի կողմից սահմանված կարգով:
Թիրախային թեստավորման շրջանակներում Ղազբեգիի մաքսային անցակետի 115 մաքսավոր անցել է թեստավորում: Նրանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել:
Հատկանշական է, որ մաքսավորները հսկիչ գործընթացներ իրականացնելիս խստորեն պաշտպանում են գործող սահմանափակումները և անվտանգության արձանագրությամբ սահմանված կանոնները:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի համակարգմամբ, կորոնավիրուսի թեստավորման գործընթացն ապագայում ևս ակտիվորեն կշարունակվի մաքսային անցակետերում և ձևակերպման տնտեսական գոտիներում: