Երեկ ուշ գիշերին Ղազբեգիի բնակիչների համար վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը:
Ինչպես հայտարարել են տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունում, վնասված ջրամատակարարման համակարգի վերանորոգումից հետո խմելու ջուրը մատակարարվում է առանց խափանումների:
Նախարարությունում հայտարարել են նաև, որ աշխատանքների իրականացումը ծանր է եղել, պատճառը բարդ ռելյեֆային տարածքն էր:
Նախարարության լրատվությամբ, բացի վերանորոգիչ աշխատանքների բարեկարգվել է նաև տարածքը:
Տեղում մի քանի օրվա ընթացքում աշխատում էր ծանր տեխնիկան:
Հեղինակ -
Edgar Barsegyan