«Ղազբեգի» ուղղությամբ Ռուսաստանը բեռնատար մեքենաների տեղաշարժը իրականացնում է սահմանափակ ռեժիմով
«Ղազբեգի» մաքսային անցակետը արդեն 6-րդ օրն է աշխատում է խափանումներով: Անցակետով 400-500 բեռնատար անցկացնելու փոխարեն, 24 ժամվա ընթացքում սահմանը հատում է մոտ 240 մեքենա,-լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարության, եկամուտների ծառայությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, խափանման պատճառը Ռուսաստանի Դաշնության մաքսային անցակետի կողմից ընդունված կարգավորումներն են: Ռուս սահմանապահների հայտարարությամբ, ամառվա սեզոնի ընթացքում նրանց համար առաջնահերթ հարց է՝ զբոսաշրջիկների և նրանց ավտոմեքենաների սպասարկումը:
Գերատեսչության փոխանցմամբ, այս պահին մոտ 600 բեռնատար չի կարող հատել Վրաստան Ռուսաստան սահմանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan