Ղազբեգի մաքսային անցակետում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են   
Ղազբեգի մաքսային անցակետում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են  

Ղազբեգի մաքսային անցակետում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

 

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկացմամբ՝ Ղարտակարգ իրավիճակով պայմանավորված Ղազբեգի անցակետում(Դևդորակ գետի վրա մոնտաժված հսկիչ դետեկտորից ստացված ազդանշանի հիման վրա, որը ֆիքսում է գետի հունի նվազագույն բարձրացման մակարդակը) գործընթացը ժամանակավորապես դադարեցված է։

 

«Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծում֊արտահանումը, ինչպես նաև նշված մաքսակետով պետական ​​սահմանը հատող ֆիզիկական անձանց համար իրականացվող մաքսային հսկողության ընթացակարգերը չեն կարող իրականացվել։

 

Անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան պետական ​​գերատեսչությունների հետ համակարգված աշխատանքի արդյունքում Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսակետի աշխատակիցներն տեղափոխվել են անվտանգ տարածք։

 

Վտանգի վերացումից հետո (հեղեղված գետի մակարդակը իջնելուն պես) Ղազբեգի մաքսակետը կշարունակի աշխատել սովորական ռեժիմով։ Ըստ այդմ՝ ուղևորների և բեռների տեղափոխումը կիրականացվի անխափան»,- նշված է Եկամուտների ծառայության տեղեկատվության մեջ։