Ղազայի կենտրոնական հատվածում Իսրայելի բանակի հարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել, տասնհինգը՝ վիրավորվել
Իսրայելի բանակի կողմից Ղազայի կենտրոնական հատվածում հասցված հարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել:
Այս մասին «Թայմս օֆ Իսրայել»-ը գրում է՝ հղում անելով պաղեստինյան ԶԼՄ-ներին:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիրավորվել է տասնհինգ մարդ, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս մեկնաբանություն չի տվել: