Ղազախստանում Եվրամիության դեսպան - «Միջին միջանցք» համակարգող հարթակը մոտ ապագայում կգործարկվի
Մոտ ժամանակներս շահագործման կհանձնվի «Միջին միջանցք» համակարգող հարթակը, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ղազախստանում Եվրամիության դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը։
Եվրամիության դեսպանի խոսքով՝ երթուղու բոլոր մասնակիցներին ավելի լավ կապելու համար անհրաժեշտ է համակարգման հարթակ։
Կեստուտիս Յանկաուսկասի խոսքով, «Միջին միջանցքի» գործունեությունը բարելավելու համար դրա երկայնքով գտնվող բոլոր երկրները պետք է աշխատեն միասին՝ ապահովելու շարունակական մատակարարումը, և դա վերաբերում է ոչ միայն Կենտրոնական Ասիայի երկրներին, այլև Հարավային Կովկասին և Թուրքիային։
Ղազախստանում Եվրամիության դեսպանի խոսքով՝ «Միջին միջանցքը» կենսունակ այլընտրանք է Եվրամիության և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ինչպես նաև Չինաստանի և Եվրոպայի միջև ապրանքների ավելի արագ տարանցման համար, քան ծովով։