Ղազախստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Ղազախստանում տեղի է ունեցել երկրաշարժ

Ղազախստանում տեղի է ունեցել 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Աղետի էպիկենտրոնը գտնվում է Ալմաաթայից 640 կիլոմետր հեռավորության վրա, հյուսիս-արևելյան մասում:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են առավոտյան ժամը 7:25-ին:

Այս պահին զոհերի և ավերվածությունների մասին լրատվություն գոյություն չունի: