Ղազախստանում, հանքավայրում, հրդեհի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել
Ղազախստանում, հանքավայրում, հրդեհի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել: Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Հանքավայրում աշխատող 252 մարդկանցից 23-ը համարվում են անհետ կորած։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և պահանջել դադարեցնել «ներդրումային համագործակցությունը» հանքավայրի սեփականատեր «ArcelorMittal» ընկերության հետ։