Ղազախստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ղազախստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ղազախստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Հրատարակության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ալմաթի քաղաքը։

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրաշարժը զգացվել է նաև հարևան Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։

Առայժմ ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։