Ղազախստանից Վրաստան մի քանի չվերթներ հետաձգվել են։ Վրաստանի Առաջին ալիքին Օդանավակայանների միությունից հայտնել են, որ Ատիրաու-Քութայիսի չվերթը հետաձգվել է, և սպասվում է, որ թռիչքը կիրականացվի Վրաստանի ժամանակով ժամը 13:00-ին։
Նրանց տվյալներով՝ երեկ Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանից, ըստ չվացուցակի, թռիչքն իրականացվել է Քութայիսի ուղղությամբ, իսկ դեպի Թբիլիսի բոլոր չվերթները հետաձգվել են։
«Երեկ Նուր Սուլթան-Քութայիսի չվերթն իրականացվել է ըստ չվացուցակի։ Ինչ վերաբերում է այսօրվա թռիչքներին, ապա «Ֆլայ Արիստան»-ի ինքնաթիռը պետք է այսօր թռչեր Ատիրաուից, սակայն այս փուլում վրացական կողմը ակնկալում է, որ թռիչքը կիրականացվի մեր ժամանակով ժամը 13:00-ին։ Սահմանափակումն ինքն է ստեղծել ղազախական կողմը։ Ինչ վերաբերում է Թբիլիսիին, երեկ Ղազախստանից թռիչքներ չեն իրականացվել», – Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Օդանավակայանների միությունից։
Վրաստանից Ղազախստան թռչում է ընդհանուր առմամբ երեք ընկերություն։ Թբիլիսիից երկուսը՝ «Էյր Աստանա»-ն և «Սկատը»։ Air Astana-ն ուղիղ չվերթեր է իրականացնում դեպի Ալմաթի, իսկ Սկատը դեպի Ակտաու: Ինչ վերաբերում է Քութաիսիի միջազգային օդանավակայանին, ապա «Fly Aristan» էժան ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի Նուր Սուլթան, Ակտաու և Ատիրաու։