Ղազախստանի խորհրդարանում հանդես են եկել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման նախաձեռնությամբ
Ղազախստանի խորհրդարանում հանդես են եկել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Պատգամավոր Իրինա Սմիրնովան մտահոգություն է հայտնել Ղազախստանում արտասահմանյան հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ և առաջարկել է խորհրդարանին ընդունել համապատասխան օրենք։
Պատգամավորը նշում է, որ նախորդ լիագումար նիստում իր կուսակցությունը՝ Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը, բարձրացրել է երկրում USAID-ի գործունեության հարցը։
«Մեր քաղաքացիներին դուր չի գալիս, որ դրսից ինչ-որ մեկը մեզ պարտադրում է օտար արժեքներ, որոնք ցնցում են մեր հասարակությանը և կոռումպացնում են մեր երիտասարդությանը ։ Ղազախները չեն ցանկանում պատանդ լինել ուրիշի խաղերին»,- ասել է Սմիրնովան։
Պատգամավորի խոսքով, Ղազախստանում գործում է շուրջ 200 արտասահմանյան հասարակական կազմակերպություն, որոնց 70%-ը ֆինանսավորում է ստանում ԱՄՆ-ից։
Պատգամավորը կարծում է, որ ժամանակն է վերանայել տարիներ շարունակ «գորշ» գոտում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների կարգավիճակը և «վերաշարադրել խաղի կանոնները օտարերկրյա դոնորների հետ, որոնք քաղաքական շահերը քողարկում են «մեդիա աջակցություն», «մարդու իրավունքների պաշտպանություն» և «հանդուրժողականության բարձրացում»։