Ղազախստանի ութ քաղաքներից մեկնարկում են ուղիղ չվերթներ դեպի Բաթումի
Ղազախստանի Հանրապետության ութ քաղաքներից մեկնարկում են ուղիղ չվերթներ դեպի Բաթումի։ Հունիսի 10-ից ողջ սեզոնի ընթացքում «SCAT» ավիաընկերությունը Աստանա-Բաթումի չվերթեր կիրականացնի շաբաթական երկու անգամ։ Տեղեկությունը տարածում է Աջարիայի Ինքնավար Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը։
Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ջաբա Փուտկարաձեն հանդիպում է ունեցել ավիաընկերության ուղղությունների բաժնի ղեկավար Անդրեյ Բիբերի հետ։ Հանդիպմանը քննարկվել է թռիչքների հաճախականության ավելացումը ու հետագա համագործակցության խորացումը։
Ջաբա Փուտկարաձեն «SCAT»-ի ներկայացուցչին ներկայացրել է զբոսաշրջության վերականգնման աճող դինամիկան, այցելուների աճի վիճակագրությունը և ոլորտում նախատեսվող նախագծերը։
Հանդիպմանը մասնակցել են Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Միշա Կոպլատաձեն և Ղազախստանի Հանրապետության ամենաբարձր վարկանիշ ունեցող լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: Աջարիայի մասին հոդվածները կտեղադրվեն Ղազախստանի առցանց հարթակներում։
Բացի այդ, Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության համաձայն, 2022 թվականին, ըստ Աջարիայի վարչական սահմանների տվյալների, միջազգային այցելուների այցելությունների թիվը 2019 թվականի համեմատ աճել է 82%-ով (1 330 861 այցելություն), 2021 թվականի նույն ցուցանիշի համեմատ աճը կազմում է +178%։