Ղազախստանի նախագահ. Բելառուսի նախագահը Ղազախստանին առաջարկել է միանալ Ռուսաստան-Բելառուս միությանը, ես գնահատում եմ նրա կատակը

15:10, 29.05.2023

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ իր երկիրը Ռուսաստանի և Բելառուսի միությանը միանալու կարիք չունի, ինչպես նաև միջուկային զենքի կարիք չունի։

Այս հայտարարությամբ Տոկաևը պատասխանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությանը, ով նշել է, որ ցանկացած երկիր կարող է միանալ Ռուսաստան-Բելառուս դաշինքին և իր երկրում տեղակայել ռուսական միջուկային զենք։

«Վերջերս Բելառուսի նախագահն առաջարկել է Ղազախստանին միանալ միությանը։ Ես գնահատում եմ նրա կատակները: Կարծում եմ՝ սրա կարիքը չկա, քանի դեռ կան այլ ինտեգրացիոն միավորումներ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միությունը։ Ինչ վերաբերում է միջուկային զենքին, ապա մենք դրա կարիքը չունենք, քանի դեռ մենք Միջուկային զենքի չտարածման պայմանագրի և միջուկային փորձարկումների արգելման պայմանագրի անդամ ենք»,- ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։

Տոկաևի խոսքով՝ իր երկիրը հավատարիմ է մնում այդ միջազգային փաստաթղթերին։

Նմանատիպ