Ղազախստանի իշխանություններն արգելել են 106 տեսակի ապրանքների արտահանումը Ռուսաստան, որոնք կարող են օգտագործվել պատերազմի ժամանակ
Ղազախստանի իշխանություններն արգելել են 106 տեսակի ապրանքների արտահանումը Ռուսաստան, որոնք կարող են օգտագործվել պատերազմի ժամանակ

Ղազախստանի իշխանություններն արգելել են 106 տեսակի ապրանքների արտահանումը Ռուսաստան, որոնք կարող են օգտագործվել պատերազմի ժամանակ։

Ղազախական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի առեւտրի եւ ինտեգրման փոխնախարար Կայրաթ Տորեբաեւը։

«Մենք արտահանում ենք բոլոր ապրանքները, բացառությամբ պատերազմի հետ կապված ապրանքների։ Դրանց նկատմամբ սահմանափակումներ կան։ Դրանք 106 տեսակի ապրանքներ են, մենք ամբողջությամբ արգելել ենք դրանց արտահանումը»,- ասել է Տորեբաեւը, ում մեկնաբանությունը հրապարակել է ղազախական «Կազթագ» գործակալությունը։

Արտահանման արգելքը վերաբերում է այնպիսի ապրանքներին, ինչպիսիք են անօդաչու սարքերը, չիպերը, էլեկտրոնային սարքերը, որոնք կարող են օգտագործվել պատերազմի ժամանակ։

Ըստ փոխնախարարի, նշված 106 տեսակները Ղազախստանում չեն արտադրվում, և այդ ապրանքները վերաարտահանվել են Ղազախստանով։