Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրմեկ Կոշերբաևը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրմեկ Կոշերբաևը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրմեկ Կոշերբաևը և նրան ուղեկցող պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեցին Վրաստան։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին։

Այցի շրջանակներում Էրմեկ Կոշերբաևը կհանդիպի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։

Նախատեսված են նաև հանդիպումներ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։