Ղազախստաի տրանսպորտի նախարարության փոխնախարար. Թուրքիա կարող է միանալ Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի համատեղ տրանսպորտային հաղորդակցության ընկերությանը միջին միջանցքում
«Միջին միջանցքում Թուրքիան կարող է ընդգրկվել Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի կողմից ստեղծված Միացյալ տրանսպորտային հաղորդակցության ընկերության մեջ»,- այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Սաթժան Աբլաիևը։
Middle Corridor Multimodal ընկերությունը գրանցվել է AIFC-ում (Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոն) 2023 թվականի վերջին։
Ղազախստանի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ գրանցման գործընթացը ներկայումս ընթացքի մեջ է և 2024 թվականի վերջին այս ընկերությունը՝ Միջին միջանցքում երեք երկրների միասնական տրանսպորտային օպերատորը, պաշտոնապես կսկսի աշխատել, ինչը միանշանակ դրական ազդեցություն կունենա։
Սաթժան Աբլաևի խոսքով, Թուրքիայի մասնակցությունը Միջին միջանցքի մուլտիմոդալ աշխատանքներին տրամաբանական է, քանի որ ավարտվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հզորությունների ընդլայնումը:
Ղազախստանի տրանսպորտի փոխնախարարը նշեց, որ Միջին միջանցքի համար փաստը շատ կարևոր է, քանի որ վերաբերում է բեռնափոխադրումների ավելացմանը, Թուրքիայի տարածքով եվրոպական ու չինական ապրանքների տարանցմանը։