Ղարիբաշվիլին պետք է իմանա, որ բնակչության հետ փոխզիջումը պարտություն ու նահանջ չի. Պաատա Մանջգալաձե
Ղարիբաշվիլին պետք է իմանա, որ բանակցությունները, փոխզիջումները սեփական ժողովրդի հետ, ոչ պարտություն է, ոչ նահանջ, – այս մասին հայտարարել է «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» անդամ, Պաատա Մանջգալաձեն:
Ըստ նրա, քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է իշխանությունների կողմից փոխզիջում:
«Բոլորս գիտենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի առանձնանում իր հաշտեցողական տոնով քաղաքացիների հետ: Կարծում եմ, ավելի շատ ներքին սպառման համար է, որ իր ընտրազանգվածին ցույց տա, որ «Երազանքը» ուժեղ է և ոչ մի բան չի զիջել: «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» դիրքորոշումն այն է, որ այդպիսի ներգրավվածությունը (Բանակցություններին մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան) հնարավորություն է տալիս, որ նրանք դեռ ստիպված լինեն փոխզիջման գնալ: Ղարիբաշվիլին, «Երազը» պետք է իմանան, որ բանակցությունները, փոխզիջումները սեփական ժողովրդի հետ, ոչ պարտություն է, ոչ նահանջ: Դա անհրաժեշտ է բնակչությանը, որպեսզի ժամանակին դուրս գա այս ճգնաժամից և անցնի իրական խնդիրների լուծմանը», – հայտարարել է Պաատա Մանջգալաձեն: