Ղարաջալար գյուղում չեղարկվել է կարանտինային ռեժիմը
Ղարաջալար գյուղում չեղարկվել է կարանտինային ռեժիմը

Գարդաբանիի մունիցիպալիտետի Ղարաջալար գյուղում չեղարկվել է կարանտինային ռեժիմը:

Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլու փոխանցմամբ, հսկիչ անցակետերը չեղարկվել են երեկ, 00:00-ից և գյուղը վերադարձել է իր բնականոն ռեժիմին:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ սպասում են միայն 127 անձի կենսաբանական նմուշի պատասխանին:

«Համապատասխանաբար, քանի որ գնահատվել է, որ գյուղում մասսայական տարածում չկա, հազվադեպ դեպքեր են, կայացրել ենք որոշում, որ չեղարկվի կարանտինային ռեժիմը»,- նշել է Շոթա Ռեխվիաշվիլին:

Նրա փոխանցմամբ, գյուղում հետազոտվել է ավելի քան 3600 մարդ, նրանցից կորոնավիրուս է ախտորոշվել 44-ի դեպքում:

Ղարաջալար գյուղում խիստ կարանտինային միջոցներ էին գործում 18 օրվա ընթացքում: