Ղարաջալար գյուղի բնակիչները բողոքի ցույց են անցկացնում կարանտինային սահմանափակումները չեղարկելու պահանջով
Ղարաջալար գյուղի բնակիչները բողոքի ցույց են անցկացնում կարանտինային սահմանափակումները չեղարկելու պահանջով

Ղարաջալար գյուղի բնակչությունն անցկացնում է բողոքի ցույց: Տեղի բնակիչները հավաքվել են հսկիչ անցակետի մոտ և պահանջում են բացել գյուղը: Տեղում գտնվում է շրջանի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին և բնակչության հետ վարում բանակցություններ:

Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը: Բնակչությունը հայտարարում է, որ գյուղի փակումը վատ է անդրադարձել իրենց տնտեսական վիճակի վրա, աշխատանքի չեն կարողանում հաճախել, իսկ գյուղատնտեսական մթերքները մատակարարները հանձնում են ցածր գնով:

Ինչպես հայտարարել է Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին, այսօրվա բողոքի ցույցին բնակչությունը որևէ հանձնարարականի չէր ենթարկվում, որը վարակի տարածման տեսանկյունից վտանգավոր է:

Գարդաբանիի մունիցիպալիտետի Ղարաջալար գյուղում բարձր համաճարակային ռիսկի պատճառով, կարանտինային սահմանափակումներ էին գործարկվել հուլիսի 24-ին: