Ղարաջալար գյուղի բնակչությունն այսօրվանից կկարողանա գյուղատնտեսական ապրանքը անձամբ տեղափոխել շուկա
Կարանտինային գոտի հայտարարված Ղարաջալար գյուղի բնակչությունն այսօրվանից կկարողանա գյուղատնտեսական ապրանքը տեղափոխել շուկա:
Գարդաբանիի քաղաքապետ Ռամազ Բուդաղաշվիլու հայտարարությամբ, դրա համար հատկացված է 10 երթուղային տաքսի և ապրանքը հնարավոր կլինի դուրս բերել ժամը 21:00-ից:
Նրա խոսքով, նախքան ապրանքը դուրս տանելը, տեղի բնակիչները կանցնեն կորոնավիրուսի թեստ:
Ինչպես ասում է Բուդաղաշվիլին, Գարդաբանիի մունիցիպալիտետում «PCR» թեստավորմամբ հետազոտվել է 66 անձ և նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:
Գարդաբանիի քաղաքապետի խոսքով, այն բանից հետո, երբ գյուղում գործարկվել են կարանտինային սահմանափակումներ, բնակչության բերքը իրացման համար դուրս են բերել մատակարարները, սակայն տեղի բնակիչները պահանջել են անձամբ իրացնել: Պատճառ է անվանվում այն, որ վերավաճառողը իրենց բերքի համար վճարում էին ցածր գին:
Գարդաբանիի մունիցիպալիտետի Ղարաջալար գյուղն արդեն 9-րդ օրն է, բարձր համաճարակային ռիսկի պատճառով փակ է: