«GGU Group»-ի գլխավոր տնօրեն Խոսե Միգել Սանտոս. «Aqualia»-ի հիմնական նպատակն է մեր հաճախորդներին շարունակական և որակյալ ջրամատակարարումը
Մեր բաժանորդներին շարունակական և որակյալ ջրամատակարարումը «Aqualia»-ի գլխավոր նպատակն է,- ասել է «GGU Group»-ի գլխավոր տնօրեն Խոսե Միգել Սանտոսը։
Նրա խոսքով, բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ուղղվելու են «Ջորջիան Վոթեր ընդ Փաուերի» զարգացմանն ու դրա սպասարկմանը։
«Հենց ջրամատակարարման ոլորտում աշխարհի լավագույն ընկերությունը՝ իսպանական «Aqualia»-ն մուտք գործեց վրացական շուկա, մենք սկսեցինք Թբիլիսիի, Ռուսթավիի և Մցխեթայի առկա ջրամատակարարման համակարգի և խնդիրների մանրամասն ուսումնասիրությունը, ախտորոշումը և աուդիտը։ Մենք գիտելիք և փորձ ունենք այս ոլորտում խնդիրները լուծելու, համակարգը զարգացնելու, նոր տեխնոլոգիաների ներդրման, անձնակազմի վերապատրաստման, որակյալ մոնիտորինգի համակարգ ստեղծելու և ընկերության տեխնիկական սարքավորումները կառավարելու համար։
Նշենք, որ ակտիվ փուլի մեկնարկից առաջ եղած տեղեկատվությունը բավարար չէր, հետևաբար, զգալի ժամանակ հատկացրինք համակարգի մանրամասն վերլուծությանը»,- ասել է Խոսե Միգել Սանտոսը։
«Aqualia»-ն երկրի ամենախոշոր ներդրողն է, որը 2022 թվականին ներդրել է 180 մլն դոլար և ձեռք է բերել «Ջորջիան Ուոթեր ընդ Փաուերը»։