Գերպարտքը այսօր խեղդում է երկրին, այն աղքատության տարածման կարևորագույն աղբյուրն է. Մամուկա Բախտաձե
Գերպարտքը այսօր խեղդում է երկրին, այն աղքատության տարածման կարևորագույն աղբյուրն է. Մամուկա Բախտաձե

Երկրում սոցիալական կայուն և արդյունավետ տնտեսական միջավայր ստեղծելու համար, պատասխանատու վարկային համակարգի ստեղծումը ունի մեծագույն կարևորություն: Այս մասին վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն հայտարարել է խորհրդարանի արտահերթ նիստին խոսքով ելույթ ունենալու ժամանակ:

Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, գերպարտքը այսօր խեղդում է երկրին և այն, մարդկանց հնարավորություն չի տալիս ապրել լիիրավ տնտեսական կյանքով:

«Երկարատև տնտեսական զարգացման համար հարկավոր է տնտեսության կառուցվածքի բարելավում, որի համար ծրագրված է ՝ կապիտալի շուկայի բարեփոխում, թոշակային համակարգի բարեփոխում, հանրային և մասնավոր գործընկերության համակարգի զարգացում, պատասխանատու վարկային համակարգի ստեղծում: Մեկ անգամ ևս ցանկանում եմ կրկնել, որ մեզ համար շար կարևոր են արտասահմանյան ներդրումները, սակայն միևնույն ժամանակ շատ կարևոր է, մեծացնել արտասահմանյան ներդրումների բարձրտեխնոլոգիական ներդրումների մասը: Ցանկանում եմ առանձնացնել, պատասխանատու վարկային համակարգը, որի ստեղծումը մեծ նշանակություն ունի երկրում սոցիալական կայուն և արդյունավետ տնտեսական միջավայր ստեղծելու համար:

Գերպարտքը այսօր խեղդում է երկրին և այն, մարդկանց հնարավորություն չի տալիս ապրել լիիրավ տնտեսական կյանքով: Այն աղքատության տարածման կարևորագույն աղբյուրն է: Մի կողմից նվազեցնում է բնակչության կառավարվող եկամուտը, իսկ մյուս կողմից մարդիկ, ովքեր ունեն այդ հիմնախնդիրը ապա նրանք դուրս եմ մնում ակտիվ տնտեսական կյանքից: Ցանկանում եմ հիշացնել, որ մեր բնակչությունից մոտ 630 000 մարդ այսպես կոչված սև ցուցակում է և նրանց հնարավորություն չի տրվում իրականացնել լիիրավ տնտեսական գործունեություն: Այդ մարդկանց թվում են մեր քաղաքացիները, որոնք ունեն հետաքրքիր բիզնեսծրագրեր, կան մանր ձեռներեցներ, որոնց հնարավորություն չի տրվում զարգանալ և ստեղծել աշխատատեղեր: Ելնելով ստեղծված իրավիճակից մեզ հարկավոր են կոնկրետ քայլեր»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն և հավելել, որ նշված կարծիքը աջակցություն ունի արժույթի միջազգային հիմնադրամից և համաշխարհային բանկից: