Գերմանիայում զինված հարձակման է ենթարկվել ֆուտբոլիստ Դենիզ Նաքին
Գերմանիայում զինված հարձակման է ենթարկվել ֆուտբոլիստ Դենիզ Նաքին

Գերմանիայում անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել ազգությամբ քուրդ հայտնի ֆուտբոլիստ Դենիզ Նաքին, այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Թուրքիայում գործող «Ամեդ Սփոր» ֆուտբոլային ակումբի և գերմանական մի շարք ֆուտբոլային ակումբների նախկին անդամ մարզիկի ուղղությամբ կրակոցներ են արձակվել մեքենա վարելու պահին: Նաքիին, սակայն, հաջողվել է խուսափել լուրջ հետևանքներից:

Գերմանական ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել:

2017 թվականի ապրիլին Նաքին Թուրքիայում դատապարտվել էր 18 ամսվա ազատազրկման՝ մեղադրվելով այդ երկրում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման քարոզչությամբ զբաղվելու համար: Սակայն չի հստակեցվում՝ ինչպես է նա հայտնվել Գերմանիայում։