Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի շարասյան ուղեկցորդը վթարի է ենթարկվել.խ։ Տեղեկությունը տարածում է գերմանական «Bild» հրատարակությունը։
Դեպքը տեղի է ունեցել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում։
Հունգարիայի վարչապետը օդանավակայան գնալիս է եղել, երբ նրա ուղեկցորդի առաջ մեքենան բախվել է ոստիկանական երկու մոտոցիկլետներին։ Վթարի հետևանքով իրավապահներից մեկը զոհվել է, իսկ մյուսի վիճակը ծանր է։
Օրբանը Գերմանիայում էր՝ կապված Եվրոպայի առաջնության հետ։