Գերմանիայում Ուկրաինայի դեսպան. Մենք ցնցված ենք, որ Բեռլինի ոստիկանությունն արգելել է մայիսի 8-9-ը ծածանել Ուկրաինայի դրոշները, սա ապտակ է Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին

21:15, 07.05.2022

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Մելնիկն արձագանքել է 2022 թվականի մայիսի 8-9-ը Բեռլինի ոստիկանության որոշմանը՝ արգելելու ոչ միայն ռուսական, այլև ուկրաինական խորհրդանիշների օգտագործումը։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Մենք ցնցված ենք, որ Բեռլինի ոստիկանությունն արգելել է մայիսի 8-9-ը ծածանել Ուկրաինայի դրոշները։ Սա ապտակ է Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին»,- ասել է Մելնիկը։

Նա ասաց, որ Գերմանիայի մայրաքաղաքում արգելված է ուկրաինական դրոշի ծածանումը, ինչպես դա արվել է Ռուսաստանի դրոշի դեպքում, որի ներքո իրականացվել են ամենասարսափելի ռազմական հանցագործությունները Ուկրաինայի քաղաքացիական բնակչության և տասնյակ հազարավոր ուկրաինացի կանանց ու երեխաների դեմ։

«Սա ոչ միայն ցույց է տալիս տակտի բացակայություն, այլև դա աղետալի քաղաքական որոշում է»,- հավելեց Մելնիկը։

Դեսպանն ասաց, որ անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության ջանքերը հասկանալի են, սակայն այն փաստը, որ զոհն ու հանցագործը հավասարեցվում են, ուղղակի վրդովեցուցիչ է։

Ավելի վաղ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի իշխանությունները մայիսի 8-9-ը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 77-րդ տարելիցին, արգելել էին օգտագործել Ռուսաստանի և Ուկրաինայի դրոշները։

Նմանատիպ