Գերմանիայում Ուկրաինայի դեսպան. Ծանր տեխնիկայից ոչ մի միավոր 100 օրվա ընթացքում Գերմանիայից չի ժամանել Ուկրաինա

13:00, 03.06.2022

Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկն ասում է, որ պատերազմում առաջնային խնդիրը Ռուսաստանի կողմից վերջին 100 օրվա ընթացքում օկուպացված տարածքների վերադարձն է։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, դիվանագետն ասել է գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում։

«Մենք երբեք չենք հրաժարվի Ղրիմից։ Սա հասկանալի է»,- ասաց դեսպանը, սակայն նշեց, որ պետք է իրատես լինել։

Անդրեյ Մելնիկի խոսքով, Ուկրաինան մարտադաշտում դեռ առավելություն չունի, ուստի առաջնային խնդիրը Ռուսաստանի կողմից վերջին 100 օրվա օկուպացված տարածքների վերադարձն է։

Ուկրաինայի դեսպանը դիմել է նաև Գերմանիայի կառավարությանը և ևս մեկ անգամ կոչ արել շուտով մատակարարել խոստացած զենքը։ Դեսպանը ողջունել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ։

«Սակայն, ճիշտն ասած, 100 օր է, ինչ Գերմանիայից ոչ մի միավոր ծանր տեխնիկա չի ժամանել Ուկրաինա»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ Գերմանիայի կողմից խոստացված առաջին զենքը Ուկրաինա կհասնի միայն հունիսի վերջին։

Նմանատիպ