Գերմանիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 9 705 նոր դեպք, մահացել է 975 մարդ
Գերմանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 975 մարդ: Վարակից մահացածների ընդհանուր թիվը երկրում կազմել է 58 956: Համապատասխան տվյալները տարածում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:
Բացի այդ, Գերմանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 9 705-ով:
Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում արձանագրված է կորոնավիրուսի ավելի քան երկու միլիոն 237 հազար դեպք: