Գերմանիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 15 974 նոր դեպք, մահացել է 1 148 մարդ
Գերմանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1 148 մարդ: Վարակի զոհերի ընդհանուր թիվն այստեղ կազմում է 48 770:
Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով Ռոբերտ Կոխի ինստիտուտը:
Բացի այդ, Գերմանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 15 974-ով:
Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում արձանագրված է կորոնավիրուսի երկու միլիոն 68 հազար դեպք: