Գերմանիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 12 892 նոր դեպք, մահացել է 852 մարդ
Գերմանիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 12 892 նոր դեպք, մահացել է 852 մարդ

Գերմանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 852 մարդ: Վարակի հետևանքով զոհերի թիվը կազմում է 30 978:

Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով Ռոբերտ Կոխի ինստիտուտը:

Բացի այդ, Գերմանիայում վերջին մեկ օրում կորոավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 12 892-ով: Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում արձանագրված է կորոնավիրուսի 1 664 000 դեպք: