Գերմանիայում ուկրաինացի զինվորականները սկսել են վարժանքները ամերիկյան «Abrams» տիպի տանկերի վրա
Գերմանիայում ուկրաինացի զինվորականները սկսել են վարժանքները ամերիկյան «Abrams» տիպի տանկերի վրա

Գերմանիայում ուկրաինացի զինվորականները սկսել են վարժանքները ամերիկյան «Abrams» տիպի տանկերի վրա։ «New York Times»-ը տեղեկությունը տարածում է Պենտագոնի ներկայացուցիչների հիման վրա։

Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցում է 400 ուկրաինացի զինվոր և 31 տանկ։ Դասընթացը ներառում է տանկ վարելու սովորում, մանևրում և սպասարկում:

Ինչպես գրում է ամերիկյան հրատարակությունը, զորավարժությունները կտևեն 10-ից 12 շաբաթ, իսկ մինչև աշուն Ուկրաինայի մարտադաշտերում կարող են հայտնվել «Abrams» տանկեր։

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ մինչև աշուն Ուկրաինա կմատակարարվի M1A1 «Abrams» տիպի տանկերի ևս մեկ խմբաքանակ։