Գերմանիայում օդանավակայանի աշխատակիցների մեկօրյա գործադուլով պայմանավորված 1000 չվերթ է հետաձգվել. տուժել է 200 000 ուղևոր
Գերմանիայում օդանավակայանի աշխատակիցների մեկօրյա գործադուլով պայմանավորված 1000 չվերթ է հետաձգվել. տուժել է 200 000 ուղևոր: Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։
11 խոշոր օդանավակայանների անվտանգության աշխատակիցներ գործադուլ են անում։ Չեղարկվել են բոլոր չվերթները դեպի Բեռլին, Համբուրգ, Հանովեր և Շտուտգարտ օդանավակայաններ։
Օդանավակայանները նաև զգուշացրել են Գերմանիան որպես տրանզիտ օգտագործող ուղևորներին, որ նրանք նույնպես կարող են հետաձգվել գործադուլի պատճառով:
Գործադուլավորների հիմնական պահանջը ժամավարձը 2,80 եվրոյով բարձրացնելն է։