Գերմանիայում Lufthansa ավիաընկերության աշխատակիցները պլանավորում են մեկօրյա գործադուլ՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը

11:49, 05.02.2024

Գերմանիայում Lufthansa ավիաընկերության աշխատակիցները պլանավորում են մեկօրյա գործադուլ՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Այս մասին տեղեկություն է տարածում «Deutsche Welle»-ն։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, գործադուլը կարող է մեծ ձգձգումներ առաջացնել Ֆրանկֆուրտի, Մյունխենի, Համբուրգի, Բեռլինի և Դյուսելդորֆի օդանավակայաններում։

«Վերդի» արհմիության հայտարարության համաձայն՝ գործադուլը կսկսվի փետրվարի 7-ին տեղական ժամանակով ժամը 04:00-ին և կշարունակվի մինչև փետրվարի 8-ը՝ ժամը 07:10-ը:

Նմանատիպ