Գերմանիայում, Լայպցիգի մոտ, «Ֆլիքսբուս»-ին պատկանող ավտոբուսը մայրուղով վարելիս շրջվել է, հինգ մարդ է զոհվել
Գերմանիայում, Լայպցիգի մոտ, «Ֆլիքսբուս»-ին պատկանող ավտոբուսը մայրուղով վարելիս շրջվել է, հինգ մարդ է զոհվել

BBC-ի փոխանցմամբ՝ գերմանական Լայպցիգի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հինգ մարդ է զոհվել։ Կան նաև վիրավորներ։ Ինչպես հաղորդում է «BBC»-ն, «Flixbus»-ին պատկանող ավտոբուսը մայրուղով վարելիս շրջվել է։

Միջադեպի ստույգ պատճառները դեռևս անհայտ են։

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսը Բեռլինից Նյուրնբերգ էր ուղեւորվում։ Վերջնական նպատակակետը Ցյուրիխն էր։ Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսում եղել է 53 ուղևոր և երկու վարորդ։

Սաքսոնիայի տեղական իշխանությունն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին։