Գերմանիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 33 777-ով
Գերմանիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 33 777-ով

Գերմանիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 33 777-ով: Տեղեկությունը տարածում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:

Գերմանական մամուլի փոխացմամբ, դեկտեմբերի 18-ի դեպքերի թիվը ներառում է նաև նախորդ օրվա 3500 դեպքը, որի վիճակագրությունը ժամանակին չի արձանագրվել:

Գերմանիայում կորոնավիրուս է ախտորոշված մեկ միլիոն 439 հազար մարդու մոտ:

Վերջին մեկ օրում Գերմանիայում կորոնավիրուսից մահացել է 813 վարակակիր: Վարակից ընդհանուր զոհվել է 24 938 մարդ: