Գերմանիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է մեկ միլիոնը: Այս մասին տեղեկություն է տարածում Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը:
Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուս է ախտորոշվել ևս 22 806 մարդու մոտ:
Վերջին մեկ օրում Գերմանիայում կորոնավիրուսից մահացել է 426 պացիենտ: Ընդհանուր, երկրում կորոնավարակից զոհվել է 15 586 քաղաքացի:
Գերմանիայում համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից հաջողվել է ապաքինվել ավելի քան 670 000 մարդու: