Գերմանիայում ջրհեղեղի պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Գերմանիայում ջրհեղեղի պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել

Գերմանիայում ջրհեղեղի պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել:

Ինչպես գրում են գերմանական լրատվամիջոցները, Գերմանիայի շրջաններում աղետի պատճառ է դարձել մի քանի օր չդադարած անձրեւը։

Թյուրինգիայի հողում Վիդենհաուզեն գյուղից 400 մարդ է տարհանվել։ Արգելվում է գյուղ մտնել:

Ջրհեղեղների դեմ պայքարում են նաև Սաքսոնիա-Անհալտա և Ներքին Սաքսոնիա նահանգներում։ Մի քանի բնակավայրերում վարարած գետերի պատճառով հեղեղվել են տների առաջին հարկերը։ Մոբիլիզացվել են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Հյուսիս-Վեստֆալիայում մի քանի ամբարտակներ ջրհեղեղի պատճառով կոտրվելու վտանգի տակ են:

Մասնագետները նշում են, որ գերմանական շրջաններում ջրհեղեղի վտանգը դեռ մի քանի օր կպահպանվի։