Գերմանիայում իրավիճակը շարունակում է ծանր մնալ ջրհեղեղից տուժած երկու շրջաններում
Գերմանիայում իրավիճակը շարունակում է ծանր մնալ ջրհեղեղից տուժած երկու շրջաններում։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ մեկ փրկարար զոհվել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած։
Ռուդերսբերգի մունիցիպալիտետում շարունակվում է տարհանումը, որտեղ շատ մարդիկ արգելափակված են հեղեղված տներում։ Իրավիճակը ծանր է նաև Բավարիայում, որտեղ բնական աղետի պատճառով ավելի քան 3000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, իսկ տասը շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Կելհեյմ քաղաքում Դանուբի մակարդակը կարող է ամենաբարձր մակարդակին հասել վերջին 20 տարվա ընթացքում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերի հետ միասին կժամանի տուժած շրջաններ։