Գերմանիայում հազարավոր ֆերմերներ բողոքի ցույցի են եկել տրակտորներով
Գերմանիայում հազարավոր ֆերմերներ բողոքի ցույցի են եկել տրակտորներով

Գերմանիայում հազարավոր ֆերմերներ բողոքի ցույցի են եկել տրակտորներով։ Հանրահավաքի մասնակիցները կառավարությունից պահանջում էին ավելի մեծ ուշադրություն շրջակա միջավայրի պահպանության և կենդանիների իրավունքների պաշտպանության հարցերին, ինչպես նաև բողոքում էին գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի և երկրում բարձր գների դեմ։

Ցուցարարները տրակտորներով երթով անցել են Բեռլինի փողոցներով։

Հանրահավաքի մասնակիցները իրենց ձեռքում պահել են «Ֆերմերները կորպորատիվ շահերից վեր», «Հողը պատկանում է ֆերմերներին» գրություններով պաստառներ։

Ցուցարարները բողոքի նամակ են հանձնել Գերմանիայի գյուղատնտեսության նախարարին։

Գերմանացի ֆերմերները դեմ են կառավարության կողմից դիզվառելիքի սուբսիդավորման կրճատմանը և բնապահպանական սահմանափակումների խստացմանը։ Նրանք ցույցեր են անում դեկտեմբերից։