Գերմանիայում հասարակական տրանսպորտի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

14:47, 01.03.2024

Գերմանիայի քաղաքներում այսօր գործադուլ են անում հասարակական տրանսպորտի աշխատակիցները։ Նաև այսօր նախատեսվում են կլիմայի պաշտպանների ընդհանուր գործողություններ ողջ հանրապետությունում։

Գերմանիայի մեծ հատվածներում հասարակական տրանսպորտը գրեթե ամբողջությամբ կաթվածահար է:

Գործադուլը կազմակերպում են արհմիությունները։ Նրանք պահանջում են բարելավել աշխատանքային պայմանները հասարակական տրանսպորտի աշխատակիցների համար, ինչը նշանակում է կրճատել աշխատաժամանակը և պահպանել աշխատավարձերը։ Նրանք պահանջում են նաև արձակուրդի օրերի ավելացում։

Նմանատիպ