Գերմանիայում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ
Գերմանիայի հարավ-արևմուտքում գնացքի ռելսերից դուրս գալուց հետո առնվազն երեք մարդ զոհվել է, մի քանիսը ծանր վիրավորվել են։
Գնացքը ռելսերից դուրս է եկել Շտուտգարտի մոտ գտնվող Ռիդլինգեն քաղաքում «անհայտ պատճառներով», – հայտնել է Deutsche Bahn-ը։ Դեպքի պահին գնացքում մոտ 100 մարդ է եղել։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին։