Գերմանիայում և Ավստրիայում արտասահմանցի հանցագործների միջև վրացիների քանակը 0,8-0,9% է
Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Նինո Ջավախաձեի հայտարարությամբ, 2016 թվականի տվյալներով, 2015 թվականի հետ համեմատ արտասահմանում վրացիների կողմից գործած քրեական դեպքերը նվազել են:
Ինչպես հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Նինո Ջավախաձեն խորհրդարանի արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման կոմիտեի նիստին, մի քանի երկրում հանցանքի տեսանկյունից, 2017 թվականի տվյալները հայտնի կդառնան ապրիլին:
«Ավստրիայում արտասահմանցի հանցագործների միջև վրացիների կողմից գործած հանցանքը 0,9% է: Ավստրիա այցի ժամանակ ակնհայտ ասվել է, որ մեզ հետ օպերատիվ համագործակցության տեսանկյունից բողոք չունեն 9 ոստիկանության կցորդը շատ լավ է գործում»,- նշել է Նինո Ջավախաձեն:
Նրա խոսքով, Գերմանիայում վրաց հանցագործները կազմում են ողջ արտասահմանցի հանցագործների 0,8%-ը և եվրոպացի գործընկերները ճանաչում են, որ վիզայի ազատականացումից հետո սա կարող է համարվել առաջնային ալիք:
Դրա հետ մեկտեղ, նախարարի տեղակալը խոսել է նաև հետ վերադարձի մասին և նշել, որ եվրոպացի գործընկերները հետ վերադարձնելու համաձայնության իրականացումը համարում են Վրաստանի արդյունավետ քայլերից: