Գերմանիայում ձերբակալվել է վրացի իրավապահների կողմից հետախուզվող Գիորգի Կալանդաձեն
Գերմանիայում ձերբակալվել է վրացի իրավապահների կողմից հետախուզվող Գիորգի Կալանդաձեն

Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինները 2021 թվականի դեկտեմբերի 19-ին, Բեռլինի օդանավակայանում ձերբակալել են Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվող Գիորգի Կալանդաձեին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի գլխավոր դատախազությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Գիորգի Կալանդաձեին մեղադրանք է առաջադրվել ազատությունը ապօրինի սահմանափակելու և Է.Կ.-ին խոշտանգելու համար՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով և 4-րդ մասի «Ա» և 144-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետերով։

Հետաքննությունը պարզել է, որ 2012 թվականի հուլիսին Վրաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Ախալայան, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Գիորգի Կալանդաձեն, Ռազմական ոստիկանության վարչության պետ Մեգիս Քարդավան և ՆԳ նախարարության սահմանադրական անվտանգության վարչության Աբխազիայի ինքնավար հանրապետության գլխավոր վարչության պետ Ռոման Շամաթվան՝ Է.Կ.-ին Անօրինական կերպով սահմանափակել են ազատությունից և խոշտանգումների միջոցով պահանջել են, որ նա ճանաչեր ահաբեկչական ակտ նախապատրաստելու փաստը։

Մտադրությունն իրականացնելու նպատակով 2012 թվականի հուլիսի 28-ին, Վրաստանի ՆԳ նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները Զուգդիդիում ապօրինի բերման են ենթարկել Է.Կ.-ին և տեղափոխել Ռազմական ոստիկանության վարչության վարչական շենք՝ ք. Թբիլիսի՝ ձեռնաշղթաներով:

2012 թվականի հուլիսի 29-ին Դավիթ Ախալայան, Գիորգի Կալանդաձեն, Մեգիս Քարդավան և Ռոման Շամաթավան մի քանի ժամ խոշտանգումների են ենթարկվել ռազմական ոստիկանության շենքում՝ պահանջելով խոստովանել, որ ահաբեկչություն է նախապատրաստել: Է.Կ.-ն դաժան խոշտանգումների ենթարկվելուց հետո կորցրել է գիտակցությունը, թեև նրան բժշկական օգնություն չի ցուցաբերվել, խոշտանգումների ենթարկվելուց հետո Է.Կ. մի քանի օր շենքի սենյակներից մեկում էր:

Գիորգի Կալանդաձեին առաջադրված մեղադրանքը նախատեսում է ազատազրկում տասներկուից տասնյոթ տարի ժամկետով։

Վրաստանի գլխավոր դատախազությունը կդիմի գերմանական կողմին՝ օրենքով սահմանված ժամկետում հետախուզվողին Վրաստան արտահանձնելու համար»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։