Գերմանիայում ձերբակալվել է Կարլես Պուչդեմոնը. BBC
Գերմանիայում ձերբակալվել է Կարլես Պուչդեմոնը. BBC

Գերմանիայում ձերբակալվել է կատալոնացիների նախկին առաջնորդ Կարլես Պուչդեմոնը: Այս մասին հայտնում է BBC՝ հղում անելով Պուչդեմոնի փաստաբանին:

Նշվում է, որ ձերբակալությունն իրականացվել է Գերմանիայի սահմանին:

Հիշեցնենք, որ երեկ Ֆինլանդիայի ոստիկանությունը ստացել է  կատալոնացիների նախկին առաջնորդ Կարլես Պուչդեմոնի արտահանձնման վերաբերյալ Իսպանիայի դիմումը և լրացուցիչ տեղեկատվության փոխանակում իրականացրել Մադրիդի հետ:

Հաղորդվում էր, որ Պուչդեմոնի հնարավոր ձերբակալությունից հետո գործը կքննվի դատախազությունում:

Պուչդեմոնի և նրա աջակիցների ձերբակալության եվրոպական օրդերը ուրբաթ տրամադրել է Իսպանիայի գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան: