Գերմանիայում, Ավստրիայում և Իսպանիայում Սուրբ Ծննդյան տոներին ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով խստացվել են անվտանգության միջոցները
Գերմանիայում, Ավստրիայում և Իսպանիայում Սուրբ Ծննդյան տոներին ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով խստացվել են անվտանգության միջոցները

Գերմանիայում, Ավստրիայում և Իսպանիայում Սուրբ Ծննդյան տոներին ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով խստացվել են անվտանգության միջոցառումները։

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի Քյոլն քաղաքում իրավապահների լրացուցիչ ուժեր են մոբիլիզացվել տաճարի մոտ։ Ըստ ոստիկանության՝ Սուրբ Ծննդյան պատարագին ներկա գտնվել ցանկացողները եկեղեցի մտնելուց առաջ կստուգվեն։

Իրավապահ մարմինը չի հստակեցնում, թե կոնկրետ անձանց կողմից հանցագործություններ նախապատրաստելու մասին տեղեկություն ունե՞ն։

Ավելի վաղ գերմանական «Bild» հրատարակությունը հայտնել էր, որ Գերմանիայի, Ավստրիայի և Իսպանիայի իշխանությունները տեղեկություն են ստացել, որ իսլամական ահաբեկիչները ահաբեկչություններ են ծրագրում Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ։

Ավստրիայում հայտարարվել է, որ ամանորյա տոնավաճառների ու եկեղեցիների շուրջ անվտանգության միջոցառումները խստացվելու են։ Իսպանական իշխանությունները նույնպես բարձրացրել են Սուրբ Ծննդին ահաբեկչության սպառնալիքը։