Գերմանիայում ասում են, որ Եվրոպան չի կարողանա փոխհատուցել Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունը
Գերմանիայում ասում են, որ Եվրոպան չի կարողանա փոխհատուցել Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունը

Գերմանիան պնդում է, որ Եվրոպան չի կարողանա փոխհատուցել Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունը։

Այս մասին հայտարարություն է տարածել Կանաչների կուսակցության նախագահ Օմիդ Նուրիպուրը։

«Քիչ հավանական է, որ նյութական կամ ֆինանսական տեսանկյունից հնարավոր լինի փոխհատուցել այն, ինչին հասել են ամերիկացիները, սակայն պարզ է, որ մենք՝ եվրոպացիներս, պետք է ուժեղացնենք մեր աջակցությունը Ուկրաինային»,- ասել է քաղաքական գործիչը։

Առայժմ արգելափակված է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ֆինանսական օգնության նոր փաթեթի փոխանցումը։ Սրա պատճառը ԱՄՆ Կոնգրեսում առկա տարաձայնությունն է։