Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահված ռեկորդային բարձր օրական ցուցանիշ

10:18, 30.12.2020

Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահված ռեկորդային բարձր օրական ցուցանիշ:

Ինչպես տեղեկացնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը, վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է  1129-ով:

Համավարակի մեկնարկից մինչ օրս Գերմանիայում մահացել է 32 107 կորոնավարակակիր:

Վերջին 24 ժամում Գերմանիայում կորոնավիրուս է ախտորոշվել 22 459 մարդու մոտ: Երկրում արձանագրված է կորոնավիրուսի 1 687 185 դեպք:

Նմանատիպ