Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 25 533 նոր դեպք, մահացել է 412 վարակակիր
Գերմանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 412 մարդ: Վարակի զոհերի ընդհանուր թիվը հասնում է 29 182-ի:
Տեղեկությունը տարածում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:
Բացի այդ, Գերմանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 25 533-ով:
Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում արձանագրված է կորոնավիրուսի 1 612 000 դեպք: